Առնվազն երկու մարդ է զոհվել, ութը վիրավորվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ Չիկագո քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել սգո արարողության մասնակիցների ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CNN-ին։

Տուժածները կիրակի երեկոյան հավաքվել էին հարգելու միեւնույն օրը հանցախմբերի պարզաբանումների ժամանակ սպանված մարդու հիշատակը, երբ երկու տղամարդիկ հրացանից կրակ են բացել։

Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Էնթոնի Գուլյելմին հայտարարել է, որ իրավապահները միջադեպը որպես վրեժ են դիտարկում՝ հանցախմբի մեկ այլ անդամի սպանության համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է իրադրությունը քաղաքում՝ նշելով, որ Չիկագոյում սպանությունների հետ կապված իրադրությունը դուրս է եկել վերահսկողությունից։ Նրա խոսքով՝ 2016 թվականին Չիկագոյում ավելի քան 4 հազար մարդ է սպանվել կամ վիրավորվել հրազենով։