«Մեծ պայթյունի տեսության» սերիալի հեղինակները վերջին դրվագի տիտրերում, որը ցուցադրվել է ԱՄՆ-ում մայիսի 4-ին, ծաղրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Աշակերտ» ռիալիթի շոուի ցածր վարկանիշը։ Այս մասին գրում է Independent-ը։

Սերիալի պրոդյուսեր Չակ Լորը տիտրերում ներառել է 2006-ի մարտի դրությամբ հեռուստավարկանիշների ցանցի լուսանկարը, երբ նրա «Երկուսուկես մարդ» կատակերգական սերիալը առաջ էր անցել Թրամփի «Աշակերտ» շոուից, որը պատմում էր այն մասին, թե ինչպես են 14 թեկնածուներ պայքարում Trump Organization–ում աշխատանքի ընդունվելու իրավունքի համար։

Լուսանկարը ուղեկցվում էր հետեւյալ տեքստով «Հաղթել ահաբեկչությունն ու խելագար բռնապետների՞ն։ Նա չի կարող հաղթել նույնիսկ «Երկուսուկես մարդուն»։