Երկրորդ աշխարհամարտի վետերանը՝ Մեծ Բրիտանիայից Բիլլ Օգդենը, աշխարհում ամենատարեց թերթեր բաժանողն է, հայտնում է Life-ը։
26 տարի շարունակ 90-ամյա տղամարդը մամուլն առաքում է բրիտանացիներին եւ չի պատրաստվում թոշակի գնալ։ Տարին 360 օր յուրաքնաչյուր առավոտ փոստատարն արթնանում 4։30-ին։ Մինչ փոստատար դառնալը վետերանը մի քանի տասնամյակ նվիրել է իր ռազմական կարիերային։
«Ես սա աշխատանք չեմ համարում։ Սա պարզապես այն է, ինչ ես սիրում եմ անել», - ասել է Օգդենը։




























