Եկատերինբուրգի կենդանաբական այգում հայտնվել է կանանց ատող կակադու տեսակի թութակ։ Շպիլկա անվամբ էգ թութակը շատ ագրեսիվ է վերաբերվում կանանց՝ կտցահարում է մատները, հարձակվում նրանց վրա ու զայրացած ձայներ արձակում, երբ վերջինները մոտենում են նրա վանդակին։ Իսկ տղամարդկանց նկատմամբ բարեկամական հույզեր ունի՝ նրանց հետ պարում է ու թույլ տալիս շոյել իրեն։ Կենդանաբանական այգու աշխատակիցները նույնիսկ վանդակի վրա «Կանայք մատները ներս չտանեն» մակագրությամբ ցուցանակ են կախել, հաղորդում է Life-ը։

Պարզվել է, որ թութակի նման վարքի պատճառը տխուր սիրո պատմությունն է։ Թութակների զույգը միեւնույն վանդակում ապրելիս է եղել Խաբարովսկում մի ընտանիքում։ Մի քանի տարի անց ընտանեկան զույգն ամուսնալուծվել է, իսկ կինն իր հետ տարել է արու թութակին՝ Շպիլկայի «ամուսնուն»։ Դրանից հետո թութակը խորը դեպրեսիա է տարել՝ պոկել է իր փետուրները եւ սկսել կտցահարել բոլոր կանանց։

Կես տարի առաջ Շպիլկային բերել են Եկատերինբուրգի կենդանաբանական այգի։ Այնտեղ նա նորից սկսել է ծածկվել փետուրներով, սակայն կանանց նկատմամբ ատելությունը դեռ մնացել է։