ԵՄ-ն մտադիր է Ուկրաինայի հետ անվիզա ռեժիմ սահմանել։ Այս մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։

Եվրամիությունը շարունակում է աջակցել իր գործընկերներին, նրանց տնտեսությունը ու պետական կառավարման համակարգը, հավելել է նա։

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խոսքով, դա պետք է տեղի ունենա մայիսի 11-ին։ Այդ մասին Պորոշենկոն հայտնել է՝ ելույթ ունենալով Ուկրաինայի պատմության ազգային թանգարանում։

«Դա նշանակում է մեր վերջնական վերադարձը միասնական եվրոպական քաղաքակիրթ տարածք»,- հավելել է նա։