Գերմանացի հետազոտողները պարզել են, թե ինչու է օդանավում ուտելիքը ոչ համեղ թվում, փոխանցում է RENTV-ն: 

Մասնագետների կարծիքով՝ մի քանի հազար կիլոմետր բարձրությամբ մարդու համային ռեցեպտորներն իրենց այլ կերպ են պահում:

Իրենց տեսությունը հաստատելու համար գերմանացի գիտնականները թռիչքի մեջ գտնվող օդանավի պայմաններ են մոդելավորել՝ մեծ ճնշում, վիբրացիա եւ չոր օդ, ու այտեղ «ուղեւորների» են տեղավորել: Նրանց ուտելիք եւ խմիչք է առաջարկվել: Փորձարկվողների 30 տոկոսը նշել է, որ սնունդն իրենց դուր չի եկել:

Փորձագետների կարծիքով՝ սա կապված է լորձաթաղանթի չորանալու եւ թքի կպչունության փոփոխության հետ: