Գիտնականները հայտնել են ջուրը մաքրող կենդանու անունը՝ այն ապենդիկուլարիան է, որի չափերը չեն գերազանցում մի քանի միլիմետրը, հաղորդում է Vladtime-ը։

Փոքրիկ ապենդիկուլարիաները կարեւոր տեղ են զբաղեցնում ջրի մակերեսից հատակ ածխաթթու գազ տեղափոխելու հարցում։ Նրանք գնդի նմանվող «կառույցներ են կառուցում», որտեղ տեսակավորում են սննդի կտորները։ Երբ այդ կլոր «շինություններում» անցքերը խցանվում են, ապենդիկուլարիաները դուրս են լողում դրանից եւ զբաղվում հերթական «շինարարությամբ»։  Այդ փոքրիկ կենդանիների օգնությամբ մթնոլորտից ածխաթթու գազը հայտնվում է ծովի ջրի հատակում։ Ապենդիկուլարիաների կառույցները մի քանի անգամ գերազանցում են իրենց չափսերին։ Դրանք բավականին փխրուն են։

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ ապենդիկուլարիաներն այդ կառույցների միջոցով ժամում մոտ 76 լիտր ջուր են զտում։