Հնէաբանները պատմել են հսկայական թեւավոր դինոզավրերի նոր տեսակի մասին, որը ստացել է Beibeilong անվանումը ու ապրում էր մոտ 90 մլն տարի առաջ, գրում է Nature Communications-ը։
45 սմ երկարության քարացած ձվերը հայտնաբերվել էին դեռ 1990- ականներին Չինաստանում, Խենան նահանգում։ Դրանք երբեւէ հայտնաբերված ամենախոշոր ձվերից են։ Ձվերը շարված էին օղակի մեջ, որն ըստ երեւույթին եղել է 2-3 մետր տրամագծով բնի մի մասը։ Ձվերից մեկում սաղմի քարացած կմախք կար։ Ընդամենը մի քանի տասնյակ ձու էր հայտնաբերվել։
Սաղմի մնացորդները միայն հիմա է հաջողվել հետազոտել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ձվերը պատկանում են մինչ այդ անհայտ տեսակի՝ օվիրապտորոզավր թեւավոր դինոզավրին։ Իսկ բուն դինոզավրի մնացորդները հայտնաբերել այդպես էլ չի հաջողվել, բայց հնէաբանների հաշվարկներով, դրա հասակը հասնում էր ութ մետրի, իսկ քաշը՝ երեք տոննայի։ Դա դինոզավրերի ամենախոշոր տեսակն է, որը ձվերի միջոցով էր սերունդ տալիս։




























