Հարավային Կորեայի կառավարությունը հայտնել է, որ 2017-ի հոկտեմբերին երկրում կհայտնվի «աշխարհի խոշորագույն» պոլիգոնը ինքնակառավարվող մեքենաների համար։ Այս մասին հայտնում է Business Korea-ն։
Նախագիծը, որը գնահատվում է 9․6 մլն դոլար, ստացել է K-City անվանումը։ Պոլիգոնը 360 հազար քառակուսի մետր մակերես է զբաղեցնելու։ Դա մոտ կրկնակի մեծ է Միչիգանի համալսարանի MCity ամերիկյան փորձնական հարթակից, որտեղ փորձարկվում են անօդաչու տեխնիկան։ K-City-ի պայմանները առավելագույնս մոտեցված են լինելու իրականին։ Այնտեղ կլինեն լիարժեք ճանապարհներ՝ հասարակական տրանսպորտի, հետիոտնի համար առանձնացված մասերով, արագընթաց մայրուղիներ ու ավտոկայանատեղիներ։
Ինքնակառավարվող մեքենաների համար քաղաքը կբացվի արդեն աշնանը, բայց լիարժեք կշահագործվի 2018-ի առաջին կեսին։ Իրենց տեխնիկան փորձարկելու ցանկություն են հայտնել SK Telecom, Naver եւ Samsung Electronics, նաեւ Hyundai и Kia հարավկորեական ընկերությունները։
Հարավային Կորեայում մոտ 20 ընկերություն ինքնակառավարվող տեխնիկան երկրի ճանապարհներին փորձարկելու արտոնագիր ունի։




























