Հարավային Կորեայից Բարիստան Instagram-ում ճանաչում է ձեռք բերել այն բանից հետո, երբ սկսել է սուրճի փրփուրի վրա արված իր նկարները հրապարակել: Ըստ Lenta-ի՝ երիտասարդի էջին ավելի քան 72 հազար օգտատեր է հետեւում:
Երիտասարդն աշխատում է Սեուլի C.Through սրճարանում եւ իր նկարները լատտե-արտ է կոչում: Նա սուրճի փրփուրի վրա հայտնի նկարիչների աշխատանքներ, կենդանիների պատկերներ եւ բնանկարներ է պատկերում: Հաստատության աշխատակցի հրապարակումները սոցցանցում ավելի քան վեց հազար մարդ է հավանում:
.jpg)





























