Բրիտանացի փորձագետները սառնարանի դուռը հավկիթներ պահելու համար ամենավատ տեղն են համարում։ Ավելի ճիշտ կլինի հավկիթները պահել սառնարանի միջին դարակում, որտեղ մշտապես նույն ջերմաստիճանն է, վկայակոչելով Daily Mail-ին՝ փոխանցում է Lenta-ն։
Պարբերականը նշում է, որ խնդիրը նախ թեժ քննարկումների պատճառ է դարձել, սակայն հետո փորձագետները հանգել են միեւնույն կարծիքին։ Good Housekeeping պարբերականի մասնագետները հայտարարել են, որ հավկիթները պետք է պահել սառնարանի միջին դարակում՝ դուռը բացելիս ջերմաստիճանի հաճախակի տատանումներից խուսափելու համար։ Խմբագիր Սարա Բենվելը նշել է նաեւ, որ դուռը սառնարանի ամենատաք տեղն է։
Իսկ առհասարակ տնային տնտեսուհիներին խորհուրդ է տրվում հավկիթները պահել տուփերում՝ ըստ ցելսիուսի 20 աստիճանից ցածր մշտական ջեմրաստիճանի ներքո։




























