Փաստերը համադրում ես հանցակազմի հատկանիշների հետ եւ ասում, որ այս փաստը համընկնոմ է այս հատկանիշին, կա՞ լրագրող, որը կարող է ասել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ո՞ր հատկանիշի հետ է համընկնում: Այս մասին այսօր ՝ մայիսի 12-ին, Մեդիա կենտրոնում լրագրողներիհետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն՝ անդրադառնալով դաշինքի 15 հազար դրամ սոցիալական նախաձեռնությանը:
Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել է մասնագիտական՝ իրավաբանական վերլուծություն, որ Նիկոլ Փաշինյանի սոցիալական աջակցության հայտարարությունը որեւէ կերպ չի կարող համարվել ընտրակաշառք:
Նիկոլայ Բաղդասարյանին հակադարձել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշելով, որ խոսքը Ընտրական օրենսգրքի 19 կետի մասին է, որտեղ ասվում է, որ դրամական պարգեւ խոստանալը արգելվում է կուսակցություններին կամ քաղաքական գործիչներին, որոնք մասնակցում են ընտրություններին:
«Այս տրամաբանության մեջ մտնում է Նիկոլ Փաշինյանի հայատարությունը, քանի որ խրախուսում է, որ քաղաքացին ընտրի այդ քաղաքական ուժին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմադիր կոսակցությունը առաջարկում է փողի դիմաց ընտրություն կատարել, նա ասում է՝ եեթ եինձ ձայն տաս, կստանաս 15 հազար դրամ, սա չի կարող սոցիալական օգնություն լինել, քանի որ սա այն խավին չի տրվելու, որը դրա կարքիը ունի, այլ տալիս է բոլորին, օրինակ կարող է 150-500 հազար դրամ աշխատավարձ ստացողը գա քաղաքապետարան ասի՝ ես հրաժարվել եմ ու ստանա 15 հազար դրամը: Ես խնդիրը էս տեսանկյունից եմ բարձրացրել»,- ասել է Արմեն Գրիգորյանը:
Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ ընտրակաառքի մասին հարցադրումը չեն կարողանում իրավաբանորեն ապացուցել, ուրեմն նրանց հարցադրումները վիրավորանք են ընդամենը:
«Խնդիրը, որը բարձրացրել եք իրավական կոնտեքստ ունի՞, եթե ասում եք ընտրակաշառքի խոստում է, իրավական կոնտեքստ կա՞, թե ոչ : Ես որպես իրավաբան՝ ձեզ ասում եմ, որպեսզի այդ տվյալ հարցարդումը տեղի ունենա , պետք է լինի հանցակազմի տարրերից կոնկրետ օբյեկտիվ կողմը, ես թվարկեցի օբյեկտիվ կողմի բոլոր հատկանիշները, որը ընդգրկված է քրեական օրենսգրքի 154 հոդվածում, այդ բառը համարվում է հանցագործություն, եթե Դուք չեք կարողանում ապացուցել դա վիրավորանք է:




























