Գոբի անապատի ավազային փոթորիկները դարձել են Չինաստանի քաղաքների գլխավոր պաշտպանը «հավերժական» մառախուղից։ Այս մասին գիտնականները հոդված են հրապարակել Nature Communications պարբերականում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք առաջին անգամ հետեւեցինք այն բանին, թե ինչպե՞ս են փոխազդում միմյանց հետ անապատի փոշին, քամին եւ օդի աղտոտումը՝ կապված մարդու գործունեության հետ։ Պարզվել է, որ անապատի փոշիները կարեւոր դեր են խաղում օդի որակն ապահովելու հարցում, որը ՉԺՀ արեւելքում շնչում են միլիոնավոր մարդիկ», -հայտարարել է Կալիֆորնիայի համալսարանից Յան Յանը։
Ըստ գիտնականների՝ Պեկինն աշխարհում ամենաաղտոտված քաղաքներից մեկն է համարվում։




























