Հարավային Կորեայի նոր նախագահ Մուն Չժե Ինը հրաժարվել է դպրոցներում պատմության պետական դասագրքերից, որոնք հրատարակվում եւ հավանության են արժանանում պետության կողմից։ Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Ինչպես հայտարարել են նախագահի վարչակազմում՝ Մուն Չժե Ինի հրամանը հիմնված է նրա «հաստատակյամության վրա»։ Նրա կարծիքով՝«պատմության ոլորտում կրթությունը չպետք է քաղաքականացված լինի»։
Պատմության պետական դասագրքեր «դպրոցներ ներմուծել» առաջարկում էր նախկին նախագահ Պակ Կըն Հեն, ով պաշտոնաթող է արվել իմփիչմենթի արդյունքում եւ մեղադրվում է կոռուպցիայի մեջ։




























