Ամերիկյան United Airlines ավիաընկերության եւս մեկ չվերթ է հեռաձգվել։ ԱՄՆ Հյուսթոն քաղաքից (Տեխաս նահանգ) Էկվադոր մենող չվերթը հետաձգել են օդանավում հայտնված կարիճի պատճառով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով  Khou TV հեռուստաալիքին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ կարիճին հայտնաբերել են, երբ ինքնաթիռն օդանավակայանում էր։ Ուղեւորներին տարհանել են, որպեսզի անձնակազմը կարողանա գտնել կարիճին։ Սակայն հայտնի չէ՝ արդյո՞ք այն գտնվել է։ 

Որպես փոխհատուցում՝ ավիաընկերությունը բոլոր ուղեւորներին ճաշ է հյուրասիրել, ինչպես նաեւ նոր ինքնաթիռ պատրաստել։ 

Նշենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ այս ավիաընկերության օդանավում կարիճ է հայտնվում։ Առաջին անգամ նման բան տեղի էր ունեցել ապրիլի կեսերին։