Reebok Classic ապրանքանիշը` Բոսթոնի Artists for Humanity (AFH) միավորման հետ համատեղ սահմանափակ նյութական հնարավորություններով դեռահասների  համար ստեղծագործական ծրագիր է թողարկել, հայտնում է Lenta.ru-ն:

Չորս դեռահասներ վճարվող ստեղծագործական աշխատանքի առաջարկ են ստացել եւ ստեղծել ապրանքանիշի մարզակոշիկների երեք մոդել: Classic Leather մոդելում Ջոնաթան Վերգարան աշխարհագրական զուգադրություն է ներկայացրել: Այսպես, դրանում արտացոլված են Բոլթոնը (Անգլիա), որտեղ հիմնվել է ապրանքանիշը, եւ Քենթոնը (ԱՄՆ), որտեղ այժմ գտնվում է դրա «գլխավոր գրասենյակը»: 1405  գաղտնագիրը խորհրդանշում է Բոլթոնի ամենաբարձր կետը` «Ձմեռային բլուրը», իսկ 6289 թիվը` Նոր Անգլիայում գտնվող Վաշինգտոն լեռան բարձրությունը:

Ջոնաթան Թեյեդեին (Pineapple մականունով) եւ Քեթլին Քանոլան (Kat) մշակել են Club C թենիսային մոդելի դիզայնը: Կարմիր, կապույտ եւ դեղին գույները փոխառվել են արքայական հայտնի դրոշից, իսկ դիզայնում առկա ծաղիկները հիշեցնում են արքայական տան խորհրդանիշի` Թյուդորների վարդի մասին: Մարզակոշիկների վրա գտնվող 1066 թիվը խորհրդանշում է Հասինգում Վիլհելմի տարած հաղթանակը: Երիտասարդ նկարիչ Թրոնթոն Նգուենը (Sparticus)  մոդելը զարդարել է տիեզերական ոճով: