Բոսնիայում եւ Հերցեգովինայում կոշիկ արտադրող ընկերություններից մեկի ղեկավարը ծրագրում է գործարանի շենքի առջեւ տեղադրել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հուշարձանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Newsweek-ին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ բոսնիացի սերբերին պատկանող «Բեմա» կոշիկի գործարանը Մելանյա Թրամփի համար երկու զույգ կոշիկ է կարել, որը նրան առաքել են փոստային էքսպրես ծառայությամբ:
Գործարանի տեխնիկական տնօրեն Մարինկո Ումիցեւիչը ԱՄՆ վիզա չստանալու պատճառով չի կարողացել ներկա գտնվել ԱՄՆ նախագահի երդմանակալության արարողությանը: Իսկ այժմ նա ծրագրում է գործարանի առջեւ ԱՄՆ առաջին տիկնոջ հուշարձանը կանգնեցնել:




























