Մայիսի 22-ից վրացական «Էքսպրես Բաթումի» ընկերությունը կվերականգնի Բաթումիի եւ Սոչիի միջեւ ծովային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր 2016 թվականի օգոստոսին՝ թռիչքային սեզոնի ավարտից հետո, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:
Ծովային ուղեւորատար «Կոմետա» ջերմանավը երկուշաբթի օրերին դուրս կգա Բաթումիից, իսկ երեքշաբթի օրերին՝ Սոչիից:
«Կոմետան» կարող է տեղափոխել առավելագույնը 114 մարդու: Լավ եղանակին Բաթումիից Սոչի տարածությունը ջերմանավը 5 ժամում է անցնում:
«Առայժմ շաբաթական մեկ ուղերթ է ծրագրված: Մենք կախված ենք ուղեւորահոսքի մեծացումից: Պահանջարկի դեպքում կարող ենք շաբաթական 2 ուղերթ կատարել: Ենթադրաբար հուլիս-օգոստոսին արդեն 2 ուղերթ կլինի, քանի որ այս ժամանակաշրջանում զբոսաշրջիկները թիվը մեծանում է»,- լրագրողներին հայտնել է ընկերության տնօրեն Զուրաբ Կիրցխալիան:





























