Նախկին նացիստական մահվան ճամբար Դահաուի հուշաթանգարանը դատի է տվել Burger King ցանցին իր տարածքում գովազդի համար, հայտնում է The Local-ը:
Հուշահամալիրի տնօրեն դոկտոր Գաբրիելե Համերմանը նշել է, որ մի քանի անգամ ռեստորանի ղեկավարությանը խնդրել է թանգարանի տարածքում ուտելիք չգովազդել: Սակայն Burger King-ի ֆիրմային համազգեստով աշխատակիցները շարունակել են կայանատեղիում գովազդային թերթիկներ փակցնել այցելուների ավտոմեքենաների վրա: Վերջին կաթիլն է դարձել գովազդային արշավը այն օրը, երբ թանգարանին է վերադարձվել Arbeit macht frei գրառմամբ պատմական դարպասը:
Պարբերականը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, որ հուշահամալիրը տուժում է արագ սննդի գովազդից:





























