Տավուշի մարզում մայիսի 4-ին ականի պայթյունից վիրավորված զինծառայող Շիրազ Սահակյանի վիճակը բավարար է, նա դեռ շարունակում է մնալ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին,  NEWS.am-ը տեղեկացավ հոսպիտալից:

Տավուշի մարզի Չորաթան գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ոտքն անդամահատելուց հետո զինծառայողն արդեն առողջանում է, սակայն, դեռ պարզ չէ, թե երբ դուրս կգրվի հոսպիտալից:

Նշենք, որ 48-ամյա զինծառայողն ամուսնացած է, երկու երեխաներն ուսանողներ են: