Մոտենում են տարվա թերեւս ամենաբարի ու անկեղծ ժպիտներով եւ հուզմունքով լի օրերը: Վերջին դաս, վերջին զանգ: Ամեն տարի այս օրերին սոցիալական կայքերը ողողվում են նորավարտների ֆոտոշարքերով եւ կոլաժներով: Վերջին զանգի նկարներն հավերժականացնում են յուրաքանչյուրիս կյանքի մեծագույն նվաճումներից մեկը՝ դպրոցի ավարտն ու կյանքի նոր փուլի սկիզբը։ Եվ իհարկե հաճելի է, երբ ստեղծում ենք ինքնատիպ ու ուրախ հիշողություններ հաղորդող նկարներ։ Նկարներ, որոնց շնորհիվ կարելի է միշտ վերհիշել ընկերներին եւ միասին անցկացրած դպրոցական վերջին օրերը։

Եթե ցանկանում եք ունենալ վերջին զանգի հիշվող ու տարբերվող նկարներ, հարկավոր է ընդամենը ներբեռնել, եթե իհարկե դեռ չունեք, PicsArt ֆոտոխմբագրման հավելվածը iOS, Android եւ Microsoft հեռախոսների համար եւ հետեւել մեր կողմից առաջարկվող մի քանի հեշտ բայց ստեղծագործական PicsArt հնարքների, որոնք ձեր հիշողություններն անմոռանալի կդարձնեն։

Բացե’ք հավելվածը ու որոնման տողում փնտրե’ք սթիքերներ, գրելով օրինակ՝ #Graduation կամ #Graduationday։ Ընտրե’ք օգտատերերի կողմից պատրաստված ցանկացած սթիքեր (#ftestickers) եւ տեղադրե’ք այն նկարի վրա։ Կարող եք նաեւ փոփոխել սթիքերի չափը, ինչպես նաեւ ջնջել սթիքերի ցանկացած մասը:

PicsArt-ի օգնությամբ կարող եք նաեւ ինքնուրույն անվճար սթիքերներ պատրաստել: Օրինակ՝ կարող եք ծնողների դպրոցական նկարներն օգտագործելով, ստեղծել նրանց համազգեստի սթիքերներ, ապա այն տեղադրել ձեր հագուստի փոխարեն: Կամ կարող եք մանկության նկարներից ձեր դեմքով սթիքեր պատրաստել ու տեղադրել վերջին զանգի նկարում։ Սթիքեր պատրաստելու համար կարող եք օգտվել նաեւ PicsArt -ում հասանելի 6 միլիոնից ավելի ազատ օգտագործման համար նախատեսված նկարներից (#freetoedit)։ 

PicsArt -ի շնորհիվ ավանդական խմբակային նկարներին կարելի է նոր շունչ հաղորդել: Tiny Planet գործիքը հնարավորություն կտա նկարը խմբագրել այնպես, ինչպես նկարում է: Անհրաժեշտ է ընդամենը ընտրել լուսանկարը,  սեղմել Effects, այնուհետեւ Distort, ապա ներքեւի հատվածից Tiny Planet հրահանգը։

Կարելի է նաեւ կիրառել Magic Effects -ից ցանկացածը: Հավելվածում բեռնեք ցանկացած նկար, ապա խմբագրման բաժնում (Editor) ներքեւի մասում գտեք Magic Effects բաժինը։ Ընտրեք բազմատեսակ էֆֆեկտներից ամենահարմար տարբերակը, հաստատեք ձեր ընտրությունը Apply հրահանգով՝ դասարանի ավանդական նկարից ստանալով արվեստի գործ։

PicsArt-ի անվճար Rainbow Dreams սթիքերների փաթեթի միջոցով կարելի է շատ արագ #Rainbowlight էֆֆեկտով նկարներ ստեղծել, դրա համար ընդամենը անհրաժեշտ է՝ հավելվածի խմբագրման բաժնում (Editor) բացել ցանկացած նկար, որը ցանկանում եք խմբագրել, սեղմել Add-Ons եւ ներբեռնել Rainbow Dreams փաթեթը։ Ապա ընտրել  փաթեթի ցանկացած սթիքեր ու տեղադրել նկարի վրա։ Սեղմեք պատկերի տակը գտնվող Blend հրահանգը, ապա ընտրեք Overlay տարբերակը  ու սեղմեք Apply։

Դիսպերսիոն գործիքը, որը նկարը կամ նրա մի հատվածը մանր եռանկյունների է վերածում, հատկապես կհետաքրքրի աղջիներին, ովքեր կարող են «զարդարել» իրենց երեկոյան զգեստը այս գործիքի միջոցով: Թեեւ այս գործառույթը հաջողությամբ կարելի է կիրառել ցանկացած լուսանկարի համար (դպրոցի շենք, ճանապարհ, կամուրջ եւ այլն):

Դիսպերսիոն գործիքը գտնվում է PiscArt հավելվածի  ֆոտոխմբագրման գործիքների բաժնում (Toolbox):

Անհրաժեշտ է նկարի վրա նշել այն հատվածը, որը ցանկանում եք խմբագրել, ապա սեղմել Dispersion հրահանգը:

Ի դեպ, վերջին զանգի եւ, առհասարակ, այլ նկարներ խմբագրելու եւ համացանցում կիսվելու համար  PicsArt հավելվածը ունի 3000-ից ավելի տարբեր գործիքներ, էֆֆեկտներ, սթիքերներ, տեքստի տեղադրման եւ անգամ լուսանկարի վրա նկարելու գործառույքներ. PicsArt ֆոտախմբագրման հավելվածի հնարավորություններն անսահման են։ Գտե’ք Ձեր նկարների համար համապատասխան լուծում PicsArt հավելվածի շնորհիվ, ստեղծագործե’ք եւ ունեցեք դրական հիշողություններ հաղորդող  նկարներ, որոնց  նայելիս մշտապես ձեր դեմքին ժպիտ կառաջանա: