ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր՝ մայիսի 25-ին, Վահան Մարտիրոսյանը նշանակվել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի լրատվական ծառայությունից։

Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Վահան Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար»:

Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում նշանակվել էր 2016 թվականին, Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո: