ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր՝ մայիսի 25-ին, Հրանուշ Հակոբյանը նշանակվել է սփյուռքի նախարար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի լրատվական ծառայությունից։

Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Հրանուշ Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար»:

Նշենք, որ Հրանուշ Հակոբյանն այս նախարարությունը ղեկավարում է 2008 թվականից: