ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր՝ մայիսի 25-ին, Վարդան Արամյանը վերանշանակվել է ֆինանսների նախարարի պաշտոնում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի լրատվական ծառայությունից։

Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Վարդան Արամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար»:

Նշենք, որ Վարդան Արամյանը նույնպես նախարարի պաշտոնում նշանակվել էր 2016 թվականին, Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո: