Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուքը գերմանական Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի խնդիրների մասին։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Diken-ը, Օրհան Փամուքը Եվրոպայի ուշադրությանն է հրավիրել Թուրքիայում արեւմտյան արժեհամակարգով առանջնորդվող լրագրողների, արվեստագետների ու մտավորականների նկատմամբ իրականացվող ճնշումները։

Փամուքը շեշտել է, թե Թուրքիայի իշխող կուսակցության միջին օղակը թուրք-եվրոպական վերջին զարգացումներից հետո իրեն օտարացած է զգում։ Ըստ Փամուքի՝ Եվրոպան չպետք է քաղաքական վերնախավի հետ լարվածությունը կապի սովորական թուրք քաղաքացիների շահերին։

Նա շեշտել է, թե Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից առաջ ինքը թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում ասել է, որ «ոչ» է քվեարկելու, ինչից հետո այդ թերթի դեմ մեծ ճնշումներ են սկսվել։