Գլոբալ պլատֆորմի շրջանակներում Մեքսիկա կատարած աշխատանքային այցի ավարտին՝ ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պատվիրակության ղեկավար, վարչապետի վարչակազմում Իտալիայի բնակչության պաշտպանության  ազգային վարչության պետ  Ֆաբրիցիո Կուրցիոյի  հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել վերանայել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ գործող  փոխըմբռնման հուշագիրը, համատեղ աշխատանքներ իրականացնել ԱՌՆ ռեգիոնալ պլատֆորմում, ինչպես նաեւ՝ սկսել երկու երկրների ազգային կարմիր խաչի ընկերությունների միջեւ համագործակցության ակտիվացմանն ուղղված աշխատանքները:

Աշխատանքային այցի վերջին օրը Դ. Տոնոյանը հանդիպել է նաեւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են  համագործակցության ակտիվացման հնարավոր ուղղությունները, ինչպես նաեւ՝ նահանգային համագործակցության շրջանակներում Կանզասի ազգային գվարդիայի հետ նոր նախաձեռնությունների իրականացման հեռանկարները: Նախանշվել են ԱՄՆ արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA) եւ Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) հետ  համապատասխան ծառայությունների միջեւ փոխգործակցության հաստատման հնարավորությունները: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել  նաեւ Հարավային Կովկասում USAID-ի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցության խորացման ուղղությամբ:

Գլոբալ պլատֆորմի ավարտվին հայկական պատվիրակությունը մասնակցել է նաեւ նախարարական կլոր սեղան աշխատանքային նիստին, որի ընթացքում նախարար Դ. Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ: