Երեւանի Արաբկիր համայնքում մայիսի 29-ից սկսել է գործել Ucom ընկերության վաճառքի եւ սպասարկման նոր կենտրոն, որը տեղակայված է Մամիկոնյանց փ., 2-86 հասցեում:
«Նոր սպասարկման կենտրոնում ներկայացված են ընկերության կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները: Այստեղ հնարավոր է ստանալ ցանկացած ինֆորմացիա տրամադրվող ծառայությունների մասին, բաժանորդագրվել ծառայություններին, կատարել վճարումներ Ucom-ի ծառայությունների դիմաց, ինչպես նաեւ ձեռք բերել ընկերության կողմից առաջարկվող սարքավորումները»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
(3).jpg)
(2).jpg)





























