Չինաստանի Յունչժեն կայսեր օրոք (1723-1735 թթ) պատրաստված հազվադեպ ծաղկամանը 18 մլն դոլարով վաճառվել է Հոնկոնգի աճուրդում։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են Christie's աճուրդի տանը։
«Աշխարհում դա ռեկորդային գին է չինական միագույն ֆոսֆորի համար», -նշել են աճուրդի կազմակերպիչները։ Գնորդի անունը չի բարձրաձայնվում։
Խոսքը ջնարակապատ կանաչ ծաղկամանի մասին է։ 58,1 մետր բարձրություն ունեցող անոթը ունի վիշապ հիշեցող նրբաճաշակ ուղղահայաց բռնակներ։
«Այս հոյակապ սափորը Ցին դինաստիայի օրոք պատրաստված գլուխգործոցներից է», - նշել է աճուրդի տան ներկայացուցիչ Փոլա Անթեբին։





























