Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, մայրաքաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ավանդույթի համաձայն Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Երեւանը փոքրիկների համար» խորագիրը կրող տոնակատարության միջոցառումների շարքը կմեկնարկի առավոտյան եւ կավարտվի ուշ երեկոյան՝ վառ եւ գունեղ հրավառությամբ:

Մայրաքաղաքում նախատեսված մանկական միջոցառումները կանցկացվեն հետեւյալ ժամանակացույցով.

Ազատության հրապարակ, Կենտրոն վարչական շրջան

11:00 -17:00՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր

11:00-12:00՝ կավճանկարչություն

16:00-20:00՝ «Աշխարհը երեխաների աչքերով». նկարում են Երեւանի արվեստի դպրոցի սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս:

Երեւանի կենդանաբանական այգի

12:30-13:00՝ հեծանվային կայանատեղի բացում

13:00-18:00՝ «Ամառային մեկնարկ» խորագրով բացման հանդիսավոր արարողություն՝ համերգային ծրագրեր, մրցույթներ:

Մանկական զբոսայգի

10:00-12:00՝ «Առողջ Երեւան» Երեւանի վարչական շրջանների մանկապարտեզների մարզամշակութային տոնահանդես

12:00-16:00՝ մանկական էլեկտրամոբիլների եւ հեծանվավազքի մրցույթ:

«Հաղթանակ» զբոսայգի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան

10:00-13:00՝ զվարճախաղերի անվճար սպասարկում

11:00-19:00՝ մանկական երգի եւ պարի փառատոն

19:00- 23:00՝ երաժշտական շոու ծրագիր

22:00՝ հրավառություն:

Հյուսիսային պողոտա

11:00-18:00՝ «Անակնկալների ճամփուղի»

«Երազ այգի», Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան

10:00-21:00՝ մանկական զվարճալի համերգային ծրագիր:

Կարապի լիճ

20:30-23:00 մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրում:

Հունիսմեկյան միջոցառումներ կանցկացվեն նաեւ մայրաքաղաքի վարչական շրջաններում: