Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշ տնտեսական արգելքների չեղարկման հրաման է ստորագրել, որոնք Թուրքիայի նկատմամբ սահմանվել էին 2016 թվականի հունվարի 1-ից՝ ի պատասխան Սիրիայում ռուսական Սու-24-ի վրա թուրքական ռազմաօդային ուժերի հարձակմանը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՌԴ նախագահը չեղարկել է Ռուսաստանում թուրք աշխատողներ վարձելու արգելքը եւ սահմանափակման հատուկ միջոցառումներից բացառել առանձին ոլորտներում թուրքական ընկերությունների աշխատանքը։
Պուտինը ԱԳՆ-ին հանձնարարել է նաեւ ծանուցել Անկարային երկու երկրների քաղաքացիների՝ տվյալ երկրներ այցելելու պայմանների վերաբերյալ համաձայնագրի մասնակի վերականգնման մասին։ Նման կերպ Պուտինն ընդլայնեց Թուրքիայի քաղաքացիների ցուցակը, որոնք առանց վիզայի կարող են Ռուսաստան այցելել։





























