Էնգելսի շրջանային դատարանը հայ սեփականատիրոջից առյուծին վերցնելու վճիռ է կայացրել, որն ավելի վաղ հարձակվել է 15-ամյա դեռահասի վրա։ Սակայն Եղիշ Երոյանը փախել է դատական կատարածուներից, հաղորդում է Sarinform-ը:
Դատական կատարածուները ստուգել են երեք հասցեներ, որտեղ հնարավոր է թաքնվել է Երոյանը, որպեսզի նրան հանձնեն դատական գործընթաց հարուցելու մասին որոշումը:
Այդ հասցեներից երկուսում մարդ չի եղել, իսկ երրորդում դատական կատարածուները հանդիպել են Երոյանի հորը: Վերջինս պարզաբանել է, որ որդու հետ այս պահին շփում չունի: Հայրը նշել է, որ նախօրեին որդին մեկնել է Պենզա, որպեսզի ինքնուրույն լուծի առյուծին փոխանցելու մասին հարցերը:





























