Հայաստան է ժամանել Ղազախստանի պատվիրակությունը՝ քննարկելու համար երկու երկրների միջեւ համագործակցության նոր նախագծերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ղազախական պետական «Kazakh Invest» կազմակերպության փոխնախագահ Բիրժան Կանեշեւը:

Ղազախստանի պատվիրակությունը կայցելի ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում եւ պոտենցիալ հայ ներդրողների համար նախագծեր կներկայացնի, այդ թվում լեռնահանքային ոլորտում: Ղազախական կողմը ցանկանում է քննարկել ենթակառուցվածքների հետ աշխատանքի հնարավորությունը, ինչպես նաեւ Իրանի հետ սահմանին ազատ առեւտրի գոտու պայմանները:

«ԵՏՄ անդամակցությունը մեզ շատ առավելություններ է տալիս: Դա նկատելի է արդեն «շեմից», տեսնելով, թե ինչպես ժամանելով Աստանայից հեշտությամբ անցանք օդանավակայանի վերահսկողությունը: Միասնական կանոնները գործում են նաեւ բիզնեսի համար, ինչը շատ կհեշտացնի մեր բանակցությունները»,-ասել է Կանեշեւը: