Պենտագոնը հերքել է այն հաղորդագրությունները,, որ որպես ուժի ցուցադրություն ՝ երրորդ ավիակիրն է ուղարկել Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մաս, հայտնել է «Ամերիկայի ձայնը»։
«Ամերիկայի ձայնի» աղբյուրները ու ճապոնական «Ասախի սիմբուն» թերթը հայտնել էին, որ «Նիմից» ավիակիրը՝ աշխարհի ամենախոշոր ռազմանավերից մեկը կմիանա մյուս սուպերավիակիրներին՝ «Կառլ Վինսոնին» ու «Ռոնալդ Ռեյգանին», որպեսզի զսպող ազդանշան ուղարկի Հյուսիսային Կորեային։
Սակայն Պենտագոնը հայտնել է, որ «Նիմից» ավիակրի տեղակայումը նախապես ծրագրված մարտական պատրաստվածության ու տեղակայման մի մասն է, այլ ոչ թե պատասխան այս կամ այն տարածաշրջանային իրադարձություններին։





























