Ֆիլիպինների հարավում Մարավի քաղաքում զինյալների վրա ֆիլիպինյան բանակի ավիահարվածի հետեւանքով՝ «բարեկամական կրակից» զոհվել են 11, վիրավորվել եւս 7 զինծառայողներ, հայտնել է ՊՆ ներկայացուցիչը, հայտնում է ՍԻնհուան։

Նրա խոսքով, զինծառայողները զոհվել են ու տուժել հրթիռային լիցքից, ոըր արձակվել էր SF-260 գրոհիչի վրա։ «Մեր SF-260 –երից մեկը, անհասկանալի պատճառներով, գնդակոծվել է մեր ցամաքային ուժերի կողմից, ինչի հետեւանքով եղել են զոհեր»,- ասել է նա։ «Դա բարեկամական կրակ էր, դժբախտ պատահար»,- հավելել է նա։