Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց, որ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը պաշտոնանկ է արվել։ Մարզպետի պաշտոնում նշանակվելու է տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանը։
Աղվան Վարդանյանն ասաց՝ մարզպետի փոփոխությունը պայմանավորված է առաջնահերթություններին նոր լուծումներ տալու անհրաժեշտությամբ։ Հարցին՝ այդ լուծումները չէ՞ր կարող առաջարկել Հովսեփ Սիմոնյանը, Աղվան Վարդանյանը խուսափեց պատասխանել։





























