Հունիսի 2-ին, ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի  մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝  Ա. Ս.-ը եւ Ս. Կ.-ը Փամբակ գյուղի կողմից դուրս են եկել Սեւանա լիճ ձկնորսության եւ չեն վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Այս պահին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում Սեւան լճի այն հատվածում, որտեղ, ըստ կորած քաղաքացիների հարազատների՝ պետք է գտնվելիս լինեն նրանք: Անհետացած քաղաքացիներն են՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչներ, 60-ամյա Սուրիկ Ասմարյանը եւ 62-ամյա Կոլյա Սիմոնյանը: Փրկարարների հետ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաեւ մեծ թվով գյուղացիներ: