Թուրքիայում հաջի  գնալու հետ կապված քաղաքացիների հարցերին Կրոնի հարցերով բարձրագույն խորհուրդի պատասխանները ապշեցրել են բոլորին։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ քաղաքացիներից մեկը Կրոնի հարցերով բարձրագույն խորհրդից հարցրել էր, թե կարո՞ղ են հարամ փողերով գնալ հաջի (ուխտ)։

Պատասխանում նշվել է, որ հարամ ճանապարհով ձեռք բերված փողերով թույլատրվում է հաջի գնալ եւ հաջն ընդունելի է, սակայն հաջից վերադառնալուց հետո պետք է այդ փողերը բաժանել կարիքավորներին կամ տալ բարեգործական կառույցներին։