Հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղի սպեցիֆիկ բջիջների ակտիվացումը առաջացնում է նեյրոմեդիատոր դոֆամինի արտանետում, որը զգացմունքներն է կանոնակարգում։ Դա տեղի է ունենում թմրադեղերի ազդեցության ու սիրահարվածության ժամանակ։ Էմորի համալսարանի գիտնականները հետեւել են դաշտամկներին, որոնք սակավաթիվ միասեր կաթնասուններից են համարվում, գրում է The Daily Mail-ը։
Մասնագետները հետեւել են 6 ժամ շարունակ որձ դաշտամկների կողքին գտնվող էգերին։ Նրանք ուսումնասիրել են կենդանիների ուղեղի այն հատվածը, որը պարգեւատրման հետ է կապակցված։ Գիտնականները նկատել են, որ երբ էգերը զուգընկերների կողքին են գտնվում, նրանց մոտ միանգամից ակտիվանում են այդ հատվածի բջիջները։
Հետազոտողները համարում են, որ իրենց հայտնագործությունը կարող է աուտիկ մարդկանց օգնել ազատվել սոցիալական փոխգործակցության հետ կապված դժվարություններից։ Ըստ նախորդ հետազոտությունների տվայլների՝ դոֆամինի արտանետումը կարելի է կառավարել լուսային հաղորդիչների օգնությամբ։ Հիմա մասնագետները հետազոտում են, թե ինչպես է ուղեղի կեղեւի պարգեւատրման համար պատասխանատու հատվածն ազդում սոցիալական փոխգործակցության վրա։





























