Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիների աշխատակիցները ձերբակալել են Մանչեսթերի ահաբեկչության եւս մեկ կասկածյալի։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Մեծ Մանչեսթեր կոմսության ոստիկանության Twitter-ի էջում։

Նշվում է, որ ոստիկանությունը 24-ամյա տղամարդուն ձերբակալել է Ռաշեմ քաղաքում՝ «ահաբեկչության մասին օրենքը խախտելու կասկածանքով»։

Հունիսի 1-ին Մեծ Բրիտանիայում  հակաահաբեկչական օրենսդրությունը խախտելու կասկածանքով եւս երկու տղամարդ է ձերբակալվել։ 

Հիշեցնենք, որ Մանչեսթերի ահաբեկչության հետեւանքով զոհվել է 22, վիրավորվել՝ 75 մարդ։