Ֆինլանդիայի ու Մեծ Բրիտանիայի մասնագետները պարզել են, թե ինչպես է ծիծաղն ազդում ուղեղում էնդորֆինների արտադրության վրա, հայտնում է «Ռամբլեր»-ը ։

Գիտնականների խոսքով, ապացուցված էր, որ կոլեկտիվում ծիծաղն առաջացնում է էնդորֆինների արտանետում, նպաստելով սոցիալական կապերի առաջացմանը։ Բանն այն է, որ ծիծաղը կոլեկտիվի բոլոր մասնակիցների մոտ հաճելի զգացողություններ է առաջացնում։

Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս վերբալ շփման ու սոցիալական կապերի պահպանման կարեւորությունը, ամփոփել են փորձագետները։