Կանադայի արեւելյան Քվեբեկ նահանգի բնակիչը Lotto Max ազգային վիճակախաղով շահել է 55 մլն կանադական դոլար։ Atlantic Lottery ասոցացիայի ներկայացուցիչնեը հայտնել են, որ հաղթողի անունը դեռ չի հրապարակվել։

Այս խաղարկության շրջանակում եւս ութ մարդ է մրցանակներ ստացել՝ 1-ական մլն կանադական դոլարի չափով։ Հայտնի է, որ նրանցից երեքը Օնտարիոյի բնակիչներ են։

Կանադայի պատմության մեջ խոշորագույն ջեքփոթը՝ 64 մլն կանադական դոլարի չափով, խաղարկվել է մեկ այլ վիճակախաղով 2015-ի հոկտեմբերին։