«Գահերի խաղի» 8-րդ սեզոնը կարող է թողարկվել միայն 2019 թվականին: այս մասին գրում է բրիտանական Sunday Express պարբերականը:

Ամերիկյան HBO-ի ղեկավար Քեյսի Բլոյսը պարզաբանել է, որ նկարահանումները ձգձգվում են, քանի որ պատրաստվում են էպիկական ավարտ մշակել:

«Սցենարի հեղինակները պետք է ավարտին հասցնեն սերիաների մշակումն ու նկարահանումների գրաֆիկ կազմեն: Դրանից հետո նաեւ մենք կկողմնորոշվենք»,- հայտարարել է նա: