Տանզանիայի հյուսիսում ավելի քան 40 փղեր հարձակվել են հինգ գյուղերի վրա։ Այս մասին հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով «Սինխուա» գործակալությունը։ 

Տեղի իշխանությունների խոսքով՝ մի քանի ժամում կենդանիները ոտնակոխ են արել շուրջ 43 հեկտար ցանքատարածություն՝ բնակչությանն առանց բերքի թողնելով։ Բացի այդ, փղերի զանգվածային ներխուժումը մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել։

Տուժածների մասին տեղեկություններ դեռեւս չկան։