Վանաձորում մայիսի 30-ին, 14-ամյա աղջկա՝ վերելակի հորանն ընկելու դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել է փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Փորձաքննությունը նշանակվել է ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում ստեղծված դեպքի տեխնիկական քննության հանձնաժողովի կողմից: Փորձաքննության պատասխանը պարզ կլինեն մինչեւ հունիսի 7-ը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձորում մայիսի 30-ին վերելակի հորանը 14-ամյա աղջիկ է ընկել: 14-ամյա Լուսինե Զաքարյանի մոտ կա կոնքի երկու ոսկրի կոտրվածք, երկու ազդրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում: Նրա ոտքերն այսօր կվիրահատեն, երեխայի վիճակը կայուն ծանր է: Նշենք, որ նրա հետ վերելակում եղել է 14-ամյա Վ. Ա.-ն, ով ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:





























