Մեր ժողովրդի նոր եւ նորագույն պատմության վերաբերյալ Թբիլիսիում ավելի շատ փաստաթղթեր կան: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
«Մեր ժողովրդի նոր եւ նորագույն պատմության վերաբերյալ Թբիլիսիում ավելի շատ փաստաթղթեր կան: Վրաստանի հետ էլ ենք համագործակցում եւ շուտով փաստաթղթեր կբերենք, ուղղակի խնդիրն այն է, որ նրանք վաճառում են փաստաթղթերը»,-ասել է Ամատունի Վիրաբյանը՝ հավելելով, որ վրացիները մեկ էջը 4 լարիով են վաճառում:
«Արտասահմանյան բոլոր երկրներում հայկական արխիվներում տխուր իրավիճակ է այն առումով, որ աշխատող չունեն, օրինակ, Բոստոնի արխիվը փակ է: Ես Դաշնակցության հետ քննարկելու եմ այդ հարցը, վաղն էլ պիտի խոսեմ: Երուսաղեմում էլ նույն վիճակն է: Խնդիրը լուրջ է: Վատիկանի արխիվի տնօրենը Հայաստանում էր մի երկու օր առաջ, դեռ կան չբացված արխիվներ, շեշտեց որ կան, կբացեն»,-ընդգծեց Վիրաբյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման առումով ուշագրավ փաստաթղթեր կան Թբիլիսիի արխիվում:





























