Արմավիրի մարզում հունիսի 2-ին խոշոր ավոտթարի է տեղի ունեցել. ժամը 17։50-ի սահմաններում Փարաքար գյուղի բնակիչ՝ 21-ամյա Նարեկ Ա.-ն Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ՀՀ ՊՆ N զորամասի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 26 ԼՍ 579 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել հաստաբուն ծառին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Նորիկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։