Ավստրալիայի Մելբուրն քաղաքում մեկ մարդ սպանվել է, եւս մեկը պատանդ վերցվել, հայտնում է Nine News-ը:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ զինված տղամարդը կնոջ է պատանդ վերցրել եւ բարիկադավորվել բնակելի համալիրի բնակարաններից մեկում:

Նախապես ոտիկանությունը կանչով այս շենքի մոտ է եկել այնտեղ տեղի ունեցած պայթյունի մասին հաղորդում ստանալուց հետո եւ բնակելի համալիրի նախասրահում գնդակահարված տղամարդու է հայտնաբերել:

Իրավապահ մարմինների աշխատակիցները շրջանը շրջապատել են եւ տեղացիներին կոչ են արել այս շրջանին չմոտենալ: Ներկայումս ոստիկանները փորձում են կնոջը պատանդ վերցրած տղամարդու հետ բանակցություններ վարել: