Ոստիկանները գնդակահարել են տղամարդուն, որը Մելբուրնի բնակելի տներից մեկում կնոջ էր պատանդառել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով АВС հեռուստաալիքը։

Գործողության ընթացքում երեք իրավապահ է վիրավորվել։ Պատանդն ազատ է արձակվել, նրան ոչինչ չի սպառնում։ Միջադեպի այլ մանրամասներ հայտնի չեն։

Ավելի վաղ Herald Sun պարբերականը հաղորդել էր, որ Մելբուրնի Բրայթոն շրջանում պայթյուն եւ հրաձգություն է տեղի ունեցել, որից հետո անհայտ անձը մի կնոջ է պատանդ վերցրել։