Աշխարհի ամենածեր համրուկը մահացել է ավստրալիական Ադելաիդայի կենդանաբանական այգում՝ ապրելով անազատության մեջ ավելի քան 40 տարի, հայտնում է ААР-ը։
Էգ համրուկը, Միս Սի անունով, ծնվել էր 1974-ին։ Ուրբաթ կենդանաբանական այգու աշխատակիցները ստիպված են եղել մահացնել ծերացած կենդանում՝ նրա առողջական վիճակի վատացման կապակցությամբ։
«Համրուկների կյանքի միջին տեւողությունը վայրի բնության մեջ կազմում է 10-12 տարի։ Այսպիսով, Միսս Սին իսկական ֆենոմեն է ու ենթադրաբար այդ տեսակի ամենածեր անհատը»,- հայտնել է կենդանաբանական այգու մասնագետներից մեկը՝ Ֆիլ Էյնսլին ։
Նշում են, որ Միսս Սին Ավստրալիայի կենդանաբանական այգու վերջին համրուկն էր։





























