Ռուսաստանի տնտեսական ու սոցիալական կյանքում վերջին 17 տարիներին իրավիճակը փոխվել է, բայց խնդիրներ դեռ շատ կան, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք ձեզ հետ այսօր բանավիճել ենք մեր զրույցի ընթացքում, բայց 2000-ականից մինչեւ հիմա մեր երկրում բազմիցս․․․ Մենք շատ խնդիրներ ունենք, ու աղքատության շեմը հիմա քիչ ավելի է վատացել, քան մենք ծրագրել էինք։ Իրավիճակը կշտկվի, ես վստահ եմ։ Բայցեւայնպես, մեր երկրում աճել է իրական աշխատավարձը, բազմիցս աճել է կենսաթոշակը»,- պատմել է Պուտինը։
Պուտինը նաեւ նշել է, որ այդ ժամանակահատվածում ծավալներով տնտեսությունը գրեթե կրկնակի աճել է, ու որակն է լ է փոխվում։
«Ոչ այնքան արագ, որքան ուզում էինք, բայց կառուցվածքը փոխվում է։ Մենք հիմա բոլորովին այլ Զինված ուժեր ունենք՝ նրա համեմատ, ինչ ունեինք ասենք 15 տարի առաջ։ Ու այդ ամենը իհարկե , ներառելով մեր մեծ պատմությունը, մշակույթը, այդ ամենը ՝ եւ ոչ թե միայն այն, ինչ տեսնում ենք այսօր, Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնության մոտ առաջացնում է հպարտություն իրենց երկրի համար»,- արձանագրում է Պուտինը ։





























